LA Solar

Արևային կայանի հաշվիչ

Նշեք ձեր ամսական հոսանքի վարձը կամ սպառումը՝ նախնական հզորության, արժեքի և հետգնման գնահատական ստանալու համար։ Ճշգրիտ արժեքը որոշվում է չափագրումից և ինժեներական հաշվարկից հետո։

Մուտքագրել

Նախնական արդյունք

Առաջարկվող հզորություն
—
Վահանակների քանակ
—
Անհրաժեշտ տանիքի մակերես
—
Տարեկան արտադրություն
—
Տարեկան խնայողություն
—
Մոտավոր արժեք
—
Հետգնման ժամկետ
—
Ստանալ ճշգրիտ հաշվարկ

Հաշվարկի ենթադրություններ

  • Հզորությունը ընտրվում է այնպես, որ տարեկան արտադրությունը ծածկի տարեկան սպառումը (ցանցային հաշվառման տրամաբանություն)։
  • Տարեկան արտադրություն՝ մոտ 1,500 կՎտ·ժ 1 կՎտ-ի համար՝ Հայաստանի արևային պայմաններում (հարավային ուղղվածություն, առանց ստվերի)։
  • Արժեքը հիմնված է գործող փաթեթային առաջարկների միջին գնի վրա։ Յուրաքանչյուր BYD 5.12 կՎտժ կուտակիչ ավելացնում է 500 000 ֏։
  • Մեկ վահանակի մակերեսը՝ մոտ 2.7 քմ 630 Վտ մոդելի համար։

Այս հաշվիչը տալիս է նախնական գնահատական։ Վերջնական հզորությունը, արժեքը և հետգնման ժամկետը որոշվում են տեղում չափագրումից և ձեր իրական սպառման վերլուծությունից հետո։

Հաճախ տրվող հարցեր

01 X կՎտ արևային կայանի արժեքը որքա՞ն է։

Արևային կայանի արժեքը կախված է մի շարք գործոններից՝ տեղադրման ձևից, տանիքի տեսակից, ընտրված սարքավորումներից և հավելյալ աշխատանքների անհրաժեշտությունից։ Կողմնորոշման համար՝ գործող առաջարկներով 4.1 կՎտ համակարգը 750,000 ֏ է, 7.4 կՎտ-ը՝ 1,350,000 ֏, 10 կՎտ-ը՝ 1,950,000 ֏։ Ճշգրիտ արժեքը որոշվում է նախնական գնահատումից հետո։

02 Մեկ արևային վահանակը քանի՞ կՎտ է։

Դա կախված է վահանակի մոդելից։ Օրինակ՝ 630 Վտ հզորությամբ արևային վահանակը հավասար է 0.63 կՎտ-ի։

03 X քմ տարածքի համար քանի՞ կՎտ արևային կայան խորհուրդ կտաք։

Արևային կայանի անհրաժեշտ հզորությունը չի որոշվում միայն տարածքի մակերեսով։ Մեր մասնագետները հաշվարկում են կայանի հզորությունը՝ հիմնվելով ձեր էլեկտրաէներգիայի իրական սպառման վրա՝ ամսական կՎտ·ժ կամ վճարվող գումար, ինչպես նաև օգտագործվող և նախատեսվող էլեկտրական սարքավորումների վրա։

04 X քմ տարածքում քանի՞ կՎտ արևային կայան կարող է տեղավորվել։

Դա կախված է արևային վահանակների մոդելից, տարածքի ձևից, տեղադիրքից, տանիքի առանձնահատկություններից և տեղադրման եղանակից։ Մեր մասնագետները կատարում են համապատասխան հաշվարկ և առաջարկում տարածքի օգտագործման ամենաօպտիմալ տարբերակը՝ առավելագույն արդյունավետություն ստանալու համար։

05 X կՎտ արևային կայանը քանի՞ վահանակ է ներառում։

Վահանակների քանակը կախված է ընտրված վահանակի հզորությունից։ Օրինակ՝ մոտ 10 կՎտ արևային կայանի դեպքում 630 Վտ վահանակներով անհրաժեշտ է մոտ 16 վահանակ, 410 Վտ վահանակներով՝ մոտ 24 վահանակ։ Վերջնական դրվածքային հզորությունը կարող է փոքր-ինչ տարբերվել՝ կախված ընտրված կոնֆիգուրացիայից։

06 Ինչպե՞ս որոշել, թե ինչ հզորության արևային կայան է ինձ անհրաժեշտ։

Մեր մասնագետները վերլուծում են ձեր ընթացիկ էլեկտրաէներգիայի սպառումը և նաև հաշվի են առնում ապագայում նախատեսվող սպառման աճը։ Օրինակ՝ եթե նախատեսում եք էլեկտրական մեքենա, ջերմային պոմպ, լրացուցիչ օդորակիչներ կամ այլ հզոր սարքավորումներ, դրանք նույնպես ներառվում են հաշվարկի մեջ։ Այս տվյալների հիման վրա որոշվում է ձեզ համար օպտիմալ կայանի հզորությունը։