Հաճախ տրվող հարցեր
01 X կՎտ արևային կայանի արժեքը որքա՞ն է։
Արևային կայանի արժեքը կախված է մի շարք գործոններից՝ տեղադրման ձևից, տանիքի տեսակից, ընտրված սարքավորումներից և հավելյալ աշխատանքների անհրաժեշտությունից։ Կողմնորոշման համար՝ գործող առաջարկներով 4.1 կՎտ համակարգը 750,000 ֏ է, 7.4 կՎտ-ը՝ 1,350,000 ֏, 10 կՎտ-ը՝ 1,950,000 ֏։ Ճշգրիտ արժեքը որոշվում է նախնական գնահատումից հետո։
02 Կանխիկ և ապառիկ գնման դեպքում գները նու՞յնն են։
Ոչ։ Ապառիկ կամ վարկային տարբերակի դեպքում ընդհանուր արժեքին կարող է ավելանալ բանկի կողմից սահմանված միջնորդավճարը։
03 Քանի՞ տարով է հնարավոր ձևակերպել ապառիկը և ի՞նչ տոկոսադրույքով։
Հնարավոր է ֆինանսավորում մինչև 8 տարի ժամկետով։ Տոկոսադրույքը սովորաբար կազմում է տարեկան մոտ 9.5–15%՝ կախված բանկից, ծրագրից և հաճախորդի վարկային պայմաններից։
04 Ո՞ր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ եք համագործակցում։
Համագործակցում ենք մի շարք բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԱԿԲԱ Բանկ, Հայէկոնոմբանկ (ԱԷԲ), Կոնվերս Բանկ, Ամերիաբանկ, Ֆասթ Բանկ, Արմ Լիզինգ, Ագրո Լիզինգ և ԱԿԲԱ Լիզինգ։
05 Ի՞նչ արևային վահանակներ և փոխակերպիչներ եք տեղադրում։
Օգտագործում ենք Solis և Growatt փոխակերպիչներ, որոնց պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում։ Արևային վահանակները LA Solar սեփական արտադրության, վերջին սերնդի բրենդային վահանակներն են։ Դրանք նախատեսված են նաև ԱՄՆ շուկայի համար և համապատասխանում են միջազգային պահանջներին ու ստանդարտներին, այդ թվում՝ UL, IEC, CE, ISO և EAC։ Հիբրիդային համակարգերում տեղադրում ենք BYD Battery-Box Premium LiFePO4 կուտակիչներ։
06 Մեկ արևային վահանակը քանի՞ կՎտ է։
Դա կախված է վահանակի մոդելից։ Օրինակ՝ 630 Վտ հզորությամբ արևային վահանակը հավասար է 0.63 կՎտ-ի։
07 Առանձին արևային վահանակներ վաճառո՞ւմ եք։
Այո։ Իրականացնում ենք գործարանից ուղիղ վաճառք ինչպես արևային վահանակների, այնպես էլ արևային համակարգերի այլ բաղադրիչների համար։
08 Ի՞նչ պայմաններ ունեք բիզնեսի համար։
Բիզնես հաճախորդների համար հասանելի են արտոնյալ ֆինանսավորման ծրագրեր՝ մոտ 0.5–9.5% տոկոսադրույքով։ Որոշ ծրագրերի շրջանակում հնարավոր է նաև մինչև 15% քեշբեք։ Կոնկրետ պայմանները կախված են տվյալ պահին գործող ֆինանսավորման ծրագրից և հաճախորդի համապատասխանությունից։
09 X քմ տարածքի համար քանի՞ կՎտ արևային կայան խորհուրդ կտաք։
Արևային կայանի անհրաժեշտ հզորությունը չի որոշվում միայն տարածքի մակերեսով։ Մեր մասնագետները հաշվարկում են կայանի հզորությունը՝ հիմնվելով ձեր էլեկտրաէներգիայի իրական սպառման վրա՝ ամսական կՎտ·ժ կամ վճարվող գումար, ինչպես նաև օգտագործվող և նախատեսվող էլեկտրական սարքավորումների վրա։
10 X քմ տարածքում քանի՞ կՎտ արևային կայան կարող է տեղավորվել։
Դա կախված է արևային վահանակների մոդելից, տարածքի ձևից, տեղադիրքից, տանիքի առանձնահատկություններից և տեղադրման եղանակից։ Մեր մասնագետները կատարում են համապատասխան հաշվարկ և առաջարկում տարածքի օգտագործման ամենաօպտիմալ տարբերակը՝ առավելագույն արդյունավետություն ստանալու համար։
11 Ի՞նչ է ներառում ձեր առաջարկը։
Արևային կայանը միայն արևային վահանակներից չի բաղկացած։ Մենք առաջարկում ենք ամբողջական լուծում, որը կարող է ներառել՝ արևային վահանակներ, փոխակերպիչ, բարձր որակի մալուխներ, երկաթե կամ ալյումինե կոնստրուկցիաներ, հակակայծակնային պաշտպանություն, հողանցում, անվտանգության տուփեր, ավտոմատիկա և անհրաժեշտ այլ բաղադրիչներ։ Առաջարկի մեջ ներառվում են նաև նախագծում և տեղադրում, համակարգի գործարկում, մոնիթորինգ, սպասարկում և համապատասխան երաշխիքներ։
12 X կՎտ արևային կայանը քանի՞ վահանակ է ներառում։
Վահանակների քանակը կախված է ընտրված վահանակի հզորությունից։ Օրինակ՝ մոտ 10 կՎտ արևային կայանի դեպքում 630 Վտ վահանակներով անհրաժեշտ է մոտ 16 վահանակ, 410 Վտ վահանակներով՝ մոտ 24 վահանակ։ Վերջնական դրվածքային հզորությունը կարող է փոքր-ինչ տարբերվել՝ կախված ընտրված կոնֆիգուրացիայից։
13 Ցանցից ամբողջությամբ անկախ արևային համակարգ առաջարկո՞ւմ եք։
Ներկայում առաջարկում ենք ցանցային և հիբրիդային արևային համակարգեր։ Ամբողջությամբ ցանցից անկախ՝ off-grid համակարգեր չենք առաջարկում։
14 Ինչպե՞ս որոշել, թե ինչ հզորության արևային կայան է ինձ անհրաժեշտ։
Մեր մասնագետները վերլուծում են ձեր ընթացիկ էլեկտրաէներգիայի սպառումը և նաև հաշվի են առնում ապագայում նախատեսվող սպառման աճը։ Օրինակ՝ եթե նախատեսում եք էլեկտրական մեքենա, ջերմային պոմպ, լրացուցիչ օդորակիչներ կամ այլ հզոր սարքավորումներ, դրանք նույնպես ներառվում են հաշվարկի մեջ։ Այս տվյալների հիման վրա որոշվում է ձեզ համար օպտիմալ կայանի հզորությունը։
15 Արդյո՞ք ավելի բարձր հզորությամբ արևային վահանակը նշանակում է ավելի բարձր որակ։
Ոչ։ Վահանակի հզորությունը ինքնին որակի ցուցանիշ չէ։ Տարբեր հզորությամբ նույն տեխնոլոգիայի վահանակների հիմնական տարբերություններից մեկը դրանց չափն է։ Օրինակ՝ 410 Վտ վահանակի մակերեսը կարող է լինել մոտ 1.9 քմ, իսկ 630 Վտ վահանակինը՝ մոտ 2.7 քմ։ Վահանակի որակը պետք է գնահատել տեխնոլոգիայի, արդյունավետության, նյութերի, սերտիֆիկատների, արտադրողի և երաշխիքների հիման վրա։
16 Ի՞նչ երաշխիքներ եք տրամադրում։
LA Solar արևային համակարգերի համար տրամադրվում են՝ 30 տարվա գործարանային երաշխիք արևային վահանակների համար, 5 տարվա երաշխիք փոխակերպիչների համար, 2 տարվա երաշխիք մալուխների և ավտոմատիկայի համար, ինչպես նաև մինչև 25 տարվա սպասարկում։