Ցանցային արևային համակարգեր
Փոխակերպեք ձեր տան տանիքը սեփական էներգիայի աղբյուրի։ Ցանցային համակարգն աշխատում է առանց կուտակիչների և նախատեսված է հիմնականում երկարաժամկետ խնայողության համար։
LA Solar-ը նախագծում և տեղադրում է արևային համակարգեր՝ համապատասխանեցված ձեր տան էլեկտրաէներգիայի սպառմանը, տանիքի առանձնահատկություններին և ապագա էներգետիկ կարիքներին։ Մենք իրականացնում ենք ամբողջ գործընթացը՝ հզորության հաշվարկից և նախագծումից մինչև տեղադրում, գործարկում և հետագա սպասարկում։
Ինչպե՞ս է աշխատում ցանցային համակարգը
Արևային վահանակներն արտադրում են էլեկտրաէներգիա, որն առաջին հերթին օգտագործվում է տան կամ բիզնեսի ընթացիկ սպառման համար։
Ավելցուկային էներգիան փոխանցվում է էլեկտրական ցանց, իսկ երբ արևային արտադրությունը բավարար չէ՝ անհրաժեշտ էներգիան կրկին ստացվում է ցանցից։
Կայանի հզորությունը հաշվարկվում է տարեկան սպառման հիման վրա, որպեսզի ամռան բարձր արտադրությունը փոխհատուցի ձմռան ցածր արտադրությունը։ Գործող փոխհաշվարկի կարգը թույլ է տալիս նվազեցնել էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը։ Ցանցային համակարգն առավել շահավետ է գործող փոխհաշվարկի (Net Metering) կարգի պայմաններում։
Հոսանքազրկման ժամանակ ցանցային համակարգն անվտանգության նպատակով ավտոմատ անջատվում է։ Պահուստային հոսանքի համար անհրաժեշտ է հիբրիդային համակարգ և կուտակիչ։
Ե՞րբ ընտրել ցանցային համակարգը
Ցանցային համակարգը ճիշտ ընտրություն է, եթե՝
Յուրաքանչյուր լուծում նախագծվում է անհատապես
Հաշվի ենք առնում՝
- 01
տան տարեկան էլեկտրաէներգիայի սպառումը
- 02
տանիքի հասանելի մակերեսը
- 03
տանիքի տեսակը, թեքությունն ու ուղղվածությունը
- 04
տեղադրման հասցեն և արևային պայմանները
- 05
ապագայում նախատեսվող լրացուցիչ սպառումը
Այս մոտեցումը թույլ է տալիս ընտրել ոչ թե պարզապես առավել մեծ համակարգ, այլ ձեր տան համար հիմնավորված հզորությամբ լուծում։
Ինչ է ներառված
Վահանակներ
16 × LA Solar 630 Վտ, հայկական արտադրություն
Փոխակերպիչ
Growatt ցանցային (on-grid)
Կոնստրուկցիա
Բետոնե կոնստրուկցիա
Էլեկտրական մաս
DC/AC մալուխներ, MC4, ավտոմատներ
Պաշտպանիչ սարքեր
Հակակայծակնային համակարգ, պաշտպանիչ տուփ, հողանցում
Մոնիթորինգ
Growatt ShinePhone հավելված, 24/7
Աշխատանքներ
Տեղադրում, միացում, փորձարկում, գործարկում
Փաստաթղթեր
Պատրաստում ՀԷՑ ներկայացնելու՝ երկկողմանի (ռեվերսիվ) հաշվիչի տեղադրման համար
Իրականացում
15-20 աշխատանքային օր- 1
Պայմանագիր և կանխավճար
- 2
Չափագրում, նախագծի վերջնականացում
- 3
Առաքում
- 4
Կոնստրուկցիայի և էլեկտրական մոնտաժ
- 5
Վահանակներ, փոխակերպիչ տեղադրում
- 6
Փորձարկում, գործարկում
- 7
ՀԷՑ՝ երկկողմանի հաշվիչ
- 8
Մոնիթորինգի միացում