Սպասարկում և երաշխիք
Երաշխիքային պայմաններ
- 30 տարվա գործարանային երաշխիք արևային վահանակների համար
- 5 տարվա երաշխիք փոխակերպիչների համար
- 5 տարվա երաշխիք կուտակիչների համար
- 2 տարվա երաշխիք մալուխների և ավտոմատիկայի համար
- Մինչև 25 տարվա սպասարկում
Ընդհանուր սկզբունք սպասարկման հարցերի համար
Եթե խնդրի պատճառը կապված է LA Solar-ի կողմից մատակարարված սարքավորման կամ կատարված տեղադրման աշխատանքների հետ, մենք իրականացնում ենք համապատասխան ստուգում և լուծում՝ երաշխիքային և սպասարկման պայմանների համաձայն։ Եթե խնդիրը պայմանավորված է արտաքին գործոններով, օրինակ՝
- էլեկտրացանցի բարձր կամ ցածր լարում
- էլեկտրացանցի անջատումներ կամ անկայունություն
- հաճախորդի ինտերնետային կապ
- երրորդ անձի միջամտություն համակարգին
- տանիքի նախկին խնդիրներ
- արտաքին մեխանիկական վնաս
ապա տվյալ խնդիրը չի հանդիսանում LA Solar-ի պատասխանատվություն։ Այնուամենայնիվ, հնարավորության դեպքում մեր մասնագետները օգնում են ախտորոշել պատճառը, տրամադրել անհրաժեշտ տեխնիկական տվյալները և ուղղորդել հաճախորդին դեպի համապատասխան լուծումը։
Կարևոր: Եթե խնդիրը չի լուծվում, ուղարկեք սպասարկման հայտ։ Մի բացեք կամ մի վերանորոգեք էլեկտրական սարքավորումն ինքնուրույն։