LA Solar

Հիբրիդային համակարգեր

Կուտակեք արևային էներգիան և ապահովեք անհրաժեշտ սարքերի աշխատանքը նաև հոսանքազրկման ժամանակ։

LA Solar-ը նախագծում է հիբրիդային համակարգեր տան և բիզնեսի համար՝ ըստ սպառման, ընտրված սարքերի և աշխատանքի անհրաժեշտ տևողության։

—kW LA Solar վահանակներ
—kW Կուտակիչ
—kW Տուն
—kW Ցանց
—kW Էլ. մեքենայի լիցքավորիչ

Ինչպե՞ս է աշխատում հիբրիդային համակարգը

Ցերեկային ժամերին արևային վահանակների արտադրած էներգիան առաջին հերթին օգտագործվում է ընթացիկ սպառման համար։

Ավելցուկը կարող է կուտակվել հետագա օգտագործման համար կամ փոխանցվել էլեկտրական ցանց։

Երբ արևային արտադրությունը չի բավարարում, համակարգն օգտագործում է կուտակված էներգիան կամ էլեկտրական ցանցը։

Հիբրիդային համակարգն առավել արդյունավետ է գործող փոխհաշվարկի պայմաններում (Net Billing), քանի որ թույլ է տալիս կուտակված էներգիան օգտագործել երեկոյան և գիշերը՝ նվազեցնելով ցանցից գնվող էլեկտրաէներգիան։

Հոսանքազրկման դեպքում կուտակիչից սնուցվում են նախապես ընտրված պահուստային գծերն ու սարքերը։

Ե՞րբ ընտրել հիբրիդային համակարգը

Հիբրիդային համակարգը ճիշտ ընտրություն է, եթե՝

Կուտակիչը չի ապահովում բոլոր սարքերի անսահմանափակ աշխատանքը։ Անհրաժեշտ տարողությունը հաշվարկվում է՝ ըստ ընտրված սարքերի հզորության և աշխատանքի ցանկալի տևողության։

Ի՞նչ սարքեր կարող են աշխատել հոսանքազրկման ժամանակ

Տան համար

  • հիմնական լուսավորություն
  • սառնարան
  • ինտերնետ և կապի սարքեր
  • անվտանգության համակարգ
  • ջեռուցման կառավարման համակարգ
  • ջրի պոմպ
  • հեռուստացույց կամ համակարգիչ
  • այլ առաջնահերթ կենցաղային սարքեր

Բիզնեսի համար

  • համակարգիչներ և սերվերներ
  • դրամարկղային համակարգեր
  • անվտանգության և տեսահսկման համակարգեր
  • սառնարանային սարքավորումներ
  • կապի և ինտերնետի համակարգեր
  • արտադրական գործընթացի առաջնահերթ սարքեր
  • պոմպեր կամ կառավարման համակարգեր

Վերջնական հնարավորությունները կախված են սարքերի հզորությունից, միաժամանակյա օգտագործումից և կուտակիչի տարողությունից։

Ինչպե՞ս է ընտրվում կուտակիչի հզորությունը

Կուտակիչի տարողությունը չի որոշվում միայն արևային համակարգի հզորությամբ։

Օրինակ՝ 10 կՎտ արևային համակարգը կարող է համալրվել 5–20 կՎտ·ժ ընդհանուր տարողությամբ կուտակիչ համակարգով՝ կախված նրանից, թե որ սարքերի աշխատանքը և որքան ժամանակ է անհրաժեշտ ապահովել։ Վերջնական տարողությունը որոշվում է սպառման անհատական հաշվարկի հիման վրա։

  • •պահուստավորվող սարքերի ընդհանուր հզորությունը
  • •սարքերի մեկնարկային բեռները
  • •դրանց միաժամանակյա օգտագործումը
  • •աշխատանքի ցանկալի տևողությունը
  • •կուտակիչի օգտագործելի տարողությունը
  • •համակարգի հնարավոր էներգետիկ կորուստները
  • •ապագայում համակարգը մեծացնելու անհրաժեշտությունը

Ինչ է ներառված

Վահանակներ

16 × LA Solar 630 Վտ, հայկական արտադրություն

01

Փոխակերպիչ

Growatt ցանցային (on-grid)

02

Կուտակիչ

BYD 5.12 կՎտժ

03

Կոնստրուկցիա

Բետոնե կոնստրուկցիա

04

Էլեկտրական մաս

DC/AC մալուխներ, MC4, ավտոմատներ

05

Պաշտպանիչ սարքեր

Հակակայծակնային համակարգ, պաշտպանիչ տուփ, հողանցում

06

Մոնիթորինգ

Growatt ShinePhone հավելված, 24/7

07

Աշխատանքներ

Տեղադրում, միացում, փորձարկում, գործարկում

08

Փաստաթղթեր

Պատրաստում ՀԷՑ ներկայացնելու՝ երկկողմանի (ռեվերսիվ) հաշվիչի տեղադրման համար

09

Իրականացում

15-20 աշխատանքային օր
  1. 1

    Պայմանագիր և կանխավճար

  2. 2

    Չափագրում, նախագծի վերջնականացում

  3. 3

    Առաքում

  4. 4

    Կոնստրուկցիայի և էլեկտրական մոնտաժ

  5. 5

    Վահանակներ, փոխակերպիչ տեղադրում

  6. 6

    Փորձարկում, գործարկում

  7. 7

    ՀԷՑ՝ երկկողմանի հաշվիչ

  8. 8

    Մոնիթորինգի միացում