LA Solar

Հաճախ հանդիպող խնդիրներ

Արագ լուծումներ արևային համակարգի ամենատարածված խնդիրների համար։

01 Մոնիթորինգի հավելվածում տվյալներ չեն երևում

Հավելվածում տվյալների բացակայությունը սովորաբար կապված է փոխակերպիչի Wi-Fi կապի կորստի, ինտերնետի բացակայության կամ սերվերի ժամանակավոր խնդրի հետ, ոչ թե կայանի աշխատանքի հետ։ Ստուգեք՝ արդյոք փոխակերպիչը աշխատում է և ունի՞ սխալի ազդանշան։ Եթե կայանը աշխատում է, մեր մասնագետները կվերականգնեն մոնիթորինգի կապը հեռավար։

02 Փոխակերպիչը ցույց է տալիս սխալ

Ուղարկեք մեզ փոխակերպիչի էկրանի կամ հավելվածում երևացող սխալի կոդը և, հնարավորության դեպքում, լուսանկար։ Մեր մասնագետները կստուգեն սխալի պատճառը և կտեղեկացնեն հետագա քայլերի մասին։ Խնդիրը կարող է կապված լինել ինչպես սարքավորման, այնպես էլ արտաքին ցանցի լարման հետ։

03 Համակարգը հոսանք չի արտադրում

Ստուգեք՝ արդյոք ավտոմատները միացված են և փոխակերպիչի վրա կարմիր լույս չկա։ Խորհուրդ չի տրվում բազմակի անգամ ինքնուրույն միացնել ավտոմատը՝ առանց պատճառը պարզելու։ Կապ հաստատեք սպասարկման բաժնի հետ՝ համակարգը ստուգելու համար։

04 Արտադրությունը սովորականից ցածր է

Նվազումը կարող է պայմանավորված լինել եղանակով, սեզոնով, վահանակների կեղտոտվածությամբ, ստվերով, ցանցի լարման խնդրով կամ փոխակերպիչի սահմանափակմամբ։ Մեր մասնագետները համեմատում են ընթացիկ արտադրությունը նախորդ ժամանակահատվածների հետ և անհրաժեշտության դեպքում ստուգում համակարգը հեռավար կամ տեղում։

05 Համակարգը չի միացել հոսանքազրկումից հետո

Ցանցային փոխակերպիչը հոսանքի վերականգնումից հետո մի քանի րոպե սպասում է ցանցի կայունացմանը և ինքնուրույն միանում է։ Եթե 15 րոպե անց միացում չկա, ստուգեք ավտոմատները և ուղարկեք մեզ սխալի կոդը։

06 Սարքավորումն ունի տեսանելի վնասվածք

Մի դիպչեք վնասված հատվածին և մի փորձեք ինքնուրույն վերականգնել այն։ Հնարավորության դեպքում անվտանգ կերպով անջատեք համակարգը և անմիջապես կապ հաստատեք մեր սպասարկման բաժնի հետ՝ կցելով լուսանկար կամ տեսանյութ։

07 Արևային կայանը քիչ է արտադրում։ Ի՞նչ կարող է լինել պատճառը։

Արտադրողականության նվազումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով՝ եղանակային պայմաններ, սեզոնային փոփոխություն, վահանակների կեղտոտվածություն, ստվեր, ցանցի լարման խնդիր, փոխակերպիչի աշխատանքային սահմանափակում կամ համակարգի տեխնիկական խնդիր։ Ինչ անել․ նախ համեմատվում է կայանի ընթացիկ արտադրությունը նախորդ ժամանակահատվածների և տվյալ եղանակային պայմանների հետ։ Անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները հեռավար կամ տեղում ստուգում են համակարգի աշխատանքը։ Եթե խնդիրը պայմանավորված է արտաքին էլեկտրացանցի բարձր կամ ցածր լարմամբ, այն չի հանդիսանում արևային կայանի կամ LA Solar-ի սարքավորման անսարքություն և գտնվում է էլեկտրացանցի օպերատորի պատասխանատվության ներքո։

08 Արևային կայանի ավտոմատը գցում է։ Ի՞նչ անել։

Ավտոմատի անջատումը կարող է կապված լինել գերբեռնվածության, կարճ միացման, լարման տատանումների, ավտոմատի կամ համակարգի այլ բաղադրիչի խնդրի հետ։ Ինչ անել․ խորհուրդ չի տրվում բազմակի անգամ ինքնուրույն միացնել ավտոմատը՝ առանց պատճառը պարզելու։ Անհրաժեշտ է կապ հաստատել մեր սպասարկման բաժնի հետ՝ համակարգը ստուգելու համար։ Եթե պատճառը արտաքին ցանցում լարման կամ էլեկտրամատակարարման խնդիրն է, այն գտնվում է էլեկտրացանցի օպերատորի պատասխանատվության ներքո։

09 Կայանը օրվա որոշակի ժամերի անջատվում է։ Ինչո՞ւ։

Եթե կայանը պարբերաբար անջատվում է նույն ժամերին, ամենատարածված պատճառներից մեկը ցանցում լարման բարձրացումն է։ Հատկապես արևային բարձր արտադրության ժամերին որոշ տարածքներում ցանցի լարումը կարող է գերազանցել թույլատրելի սահմանները, ինչի արդյունքում փոխակերպիչը անվտանգության նպատակով ժամանակավորապես անջատվում է։ Ինչ անել․ մեր մասնագետները կարող են ստուգել փոխակերպիչի տվյալները և հաստատել անջատման պատճառը։ Եթե պատճառը բարձր ցանցային լարումն է, դա էլեկտրացանցի խնդիր է և LA Solar-ի պատասխանատվության տակ չէ։ Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել էլեկտրացանցի օպերատորին։ Մենք կարող ենք տրամադրել անհրաժեշտ տեխնիկական տվյալները կամ աջակցել խնդրի պատճառը հաստատելու հարցում։

10 Փոխակերպիչի արտադրած թիվը չի համապատասխանում էլեկտրացանցի կամ հաշվիչի թվին։ Ինչո՞ւ։

Փոխակերպիչի ցուցադրած արտադրությունը և հաշվիչի տվյալները պարտադիր չէ, որ նույնը լինեն։ Փոխակերպիչը ցույց է տալիս արևային կայանի ընդհանուր արտադրությունը, մինչդեռ հաշվիչը կարող է ցույց տալ ցանցից վերցված կամ ցանց փոխանցված էներգիան։ Արտադրված էներգիայի մի մասը կարող է անմիջապես սպառվել տան կամ բիզնեսի կողմից և հաշվիչի վրա որպես ցանց փոխանցված էներգիա չերևալ։ Ինչ անել․ մեր մասնագետները կարող են ստուգել համակարգի արտադրության և սպառման տվյալները և պարզաբանել տարբերությունը։

11 Արևային կայանի տեղադրումից հետո տանիքից կաթոց է առաջացել։ Ի՞նչ անել։

Եթե կաթոցը առաջացել է անմիջապես արևային կայանի տեղադրման հատվածում և կապված է մեր կողմից կատարված աշխատանքների հետ, խնդիրը ենթակա է մեր կողմից ստուգման և վերացման՝ համապատասխան երաշխիքային պայմանների շրջանակում։ Ինչ անել․ կապ հաստատեք սպասարկման բաժնի հետ և հնարավորության դեպքում ուղարկեք խնդրի հատվածի լուսանկար կամ տեսանյութ։ Եթե պարզվում է, որ կաթոցը պայմանավորված է տանիքի նախկին վնասվածքով, մաշվածությամբ կամ արևային կայանի տեղադրման հետ չկապված այլ խնդրով, այն չի հանդիսանում LA Solar-ի պատասխանատվություն։

12 Փոխել եմ հեռախոսը կամ ինտերնետը։ Ինչպե՞ս նորից միացնել արևային կայանի մոնիթորինգը։

Հեռախոսի կամ Wi-Fi ցանցի փոփոխությունից հետո հնարավոր է անհրաժեշտ լինի կրկին կարգավորել փոխակերպիչի ինտերնետային կապը կամ մուտք գործել մոնիթորինգի հավելված։ Ինչ անել․ մեր սպասարկման մասնագետները կարող են տրամադրել միացման քայլերը կամ անհրաժեշտության դեպքում օգնել հեռավար կարգավորմամբ։

13 Հավելվածում արտադրությունը 0 է ցույց տալիս, բայց կայանը աշխատում է։ Ի՞նչ խնդիր է։

Եթե հավելվածում արտադրությունը 0 է, դա դեռ չի նշանակում, որ կայանը չի արտադրում։ Պատճառը կարող է լինել փոխակերպիչի Wi-Fi կապի կորուստը, ինտերնետի բացակայությունը, տվյալների փոխանցման ժամանակավոր խնդիր կամ հավելվածի/սերվերի խնդիր։ Ինչ անել․ սկզբում ստուգեք՝ արդյոք փոխակերպիչը աշխատում է և ունի՞ արդյոք սխալի ազդանշան։ Եթե կայանը աշխատում է, բայց տվյալները հավելվածում չեն երևում, մեր մասնագետները կարող են վերականգնել մոնիթորինգի կապը։

14 Լարման խնդիր կա։ Ո՞ւմ պետք է դիմել։

Եթե խոսքը տան կամ օբյեկտի ընդհանուր ցանցային լարման բարձրացման, նվազման կամ հաճախակի տատանումների մասին է, խնդիրը հիմնականում կապված է արտաքին էլեկտրացանցի հետ։ LA Solar-ը պատասխանատու չէ արտաքին էլեկտրացանցի լարման որակի համար։ Այնուամենայնիվ, մեր մասնագետները կարող են փոխակերպիչի տվյալների միջոցով ստուգել՝ արդյոք կայանի անջատումները կամ սահմանափակումները պայմանավորված են հենց ցանցի լարմամբ։ Եթե հաստատվում է ցանցային խնդիր, անհրաժեշտ է դիմել համապատասխան էլեկտրացանցի օպերատորին։

15 Լարերը կամ միացման հատվածը վառվել են։ Ի՞նչ անել։

Սա անվտանգության հետ կապված խնդիր է։ Ինչ անել․ մի դիպչեք վնասված հատվածին և մի փորձեք ինքնուրույն վերականգնել այն։ Հնարավորության դեպքում անվտանգ կերպով անջատեք համակարգը և անմիջապես կապ հաստատեք մեր սպասարկման բաժնի հետ։ Պատճառը կարող է լինել վատ կոնտակտ, վնասված միացում, գերբեռնվածություն, արտաքին միջամտություն կամ այլ տեխնիկական խնդիր։ Եթե խնդիրը կապված է մեր կողմից կատարված տեղադրման կամ մատակարարված բաղադրիչի հետ և գտնվում է երաշխիքային պայմանների շրջանակում, այն կվերացվի մեր կողմից։ Եթե վնասը առաջացել է երրորդ անձի միջամտության, արտաքին վնասման կամ համակարգում հետագայում կատարված փոփոխությունների հետևանքով, այն կարող է չհամարվել երաշխիքային դեպք։

16 Կայանը անջատվել է, իսկ փոխակերպիչի վրա կարմիր լույս է վառվում։ Ի՞նչ անել։

Կարմիր լույսը սովորաբար նշանակում է, որ փոխակերպիչը հայտնաբերել է սխալ կամ պաշտպանական ռեժիմ է անցել։ Ինչ անել․ ուղարկեք մեզ փոխակերպիչի էկրանի կամ հավելվածում երևացող սխալի կոդը, ինչպես նաև հնարավորության դեպքում լուսանկար։ Մեր մասնագետները կստուգեն սխալի պատճառը և կտեղեկացնեն հետագա քայլերի մասին։ Խնդիրը կարող է կապված լինել ինչպես սարքավորման, այնպես էլ արտաքին ցանցի լարման կամ էլեկտրամատակարարման հետ։ Եթե պատճառը արտաքին ցանցն է, այն չի հանդիսանում LA Solar-ի պատասխանատվություն։

17 Փոխակերպիչը անջատվել է Wi-Fi-ից։ Արդյո՞ք կայանը շարունակում է աշխատել։

Այո։ Շատ դեպքերում Wi-Fi կապի կորուստը չի դադարեցնում արևային կայանի աշխատանքը։ Wi-Fi-ն հիմնականում օգտագործվում է տվյալները հավելված փոխանցելու և հեռավար մոնիթորինգի համար։ Ինչ անել․ կարելի է կրկին կարգավորել փոխակերպիչի Wi-Fi կապը։ Մեր սպասարկման մասնագետները կարող են աջակցել կարգավորման հարցում։

18 Արևային կայանի արտադրողականությունը ժամանակի ընթացքում նվազել է։ Ինչո՞ւ։

Արտադրողականության նվազումը կարող է կապված լինել սեզոնային տարբերության, եղանակի, վահանակների կեղտոտվածության, նոր ստվերների առաջացման, ցանցային սահմանափակումների կամ տեխնիկական խնդրի հետ։ Պետք է հաշվի առնել նաև, որ արևային վահանակներն ունեն բնական տարեկան դեգրադացիա, որը սահմանված է արտադրողի տեխնիկական և երաշխիքային պայմաններով։ Ինչ անել․ մեր մասնագետները կարող են համեմատել կայանի պատմական տվյալները և պարզել՝ նվազումը բնական է, թե առկա է տեխնիկական խնդիր։

19 Կաբելները վառվել կամ հալվել են։ Ի՞նչ անել։

Կաբելի այրումը կամ հալվելը նորմալ երևույթ չէ և պահանջում է անհապաղ տեխնիկական ստուգում։ Ինչ անել․ մի դիպչեք վնասված կաբելներին և մի փորձեք ինքնուրույն վերանորոգել համակարգը։ Անմիջապես կապ հաստատեք մեր սպասարկման բաժնի հետ։ Մեր մասնագետները կստուգեն կաբելները, միացումները, կոնեկտորները և պաշտպանիչ սարքավորումները՝ պատճառը հայտնաբերելու համար։ Եթե խնդիրը կապված է մեր կողմից կատարված աշխատանքների կամ մատակարարված սարքավորման հետ և համապատասխանում է երաշխիքային պայմաններին, խնդիրը կվերացվի մեր կողմից։

Կարևոր: Եթե խնդիրը չի լուծվում, ուղարկեք սպասարկման հայտ։ Մի բացեք կամ մի վերանորոգեք էլեկտրական սարքավորումն ինքնուրույն։

Ուղարկել սպասարկման հայտ